Պпւտինն ամեն ինչ անում է Ուկրшինայի հակամարտության կարգավորման համար․ Պեսկпվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անում է հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար, սակայն Կիևը փորձում է խուսափել բանակցություններից, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ABC News ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Նախագահ Պուտինը անում է հնարավոր ամեն ինչ՝ խնդիրը լուծելու, խաղաղ և դիվանագիտական ​​միջոցներով կարգավորման հասնելու համար, սակայն ձեռքի տակ չունենալով խաղաղ և դիվանագիտական ​​միջոցներ՝ մենք ստիպված ենք շարունակել ռազմական գործողությունները», – ասել է նա։

 

Կիսվել սոց․ ցանցերում