Մեզ վախեցնելը ժամանակի վատնում է. Պեսկпվ

Ռուսաստանին նոր պատժամիջոցներով վախեցնելը ժամանակի վատնում է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա նշել է, որ Ռուսաստանը ընտելացել է պատժամիջոցներին և արդեն հասկանում է, թե ինչպես է նվազագույնի հասցնելու նորերի հետևանքները։

«Այս պատժամիջոցներով մեզ վախեցնելը ժամանակի վատնում է»,- ասել է Պեսկովը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով։

Կիսվել սոց․ ցանցերում