Կրեմլը Մшկրոնի հետ երկխոսության ուղիներ չունի. Պեսկпվ

Կրեմլը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ երկխոսության ուղիներ չունի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «Ռիա Նովոստի»-ն:

«Մենք Ֆրանսիայի նախագահի հետ երկխոսության ուղիներ չունենք»,- ասել Է Պեսկովը:

Հավելենք՝ Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի վարչապետներ քիր Սթարմերը և Դոնալդ Տուսկը ժամանել են Կիև՝ մասնակցելու այսպես կոչված «ցանկացողների կոալիցիա» հանդիպմանը: Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան հանդիպման արդյունքներով կիսվել է հայտարարելով՝ Կիևը և նրա դաշնակիցները պատրաստ են երկուշաբթի օրվանից առնվազն 30 օրով լիակատար և անվերապահ հրադադարի:

Կիսվել սոց․ ցանցերում