Մինչև քվեարկության օրը ԿԸՀ–ում ստացվել է 101 դիմում

Երևանի ավագանու ընտրությունների նշանակումից ի վեր՝ մինչև քվեարկության  օրը, ԿԸՀ–ում ստացվել է թվով 101 դիմում-գրություն։ Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ասաց ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլյա Հակոբյանը՝ ներկայացնելով մինչև քվեարկության օրն ընտրական հանձնաժողովներում ստացված դիմումների, բողոքների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը։

«14–ը եղել է կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի կողմից ներկայացված ընտրական ցուցակները գրանցելու պահանջով. բոլոր դիմումները բարարվել են։ Դիմումներից 45–ը վերաբերել են   հավատարմագրմանը, որոցից 40–ը տեղական ԶԼՄ–ների կողմից է ներկայացվել, 5–ը՝ դիտորդական առաքելություն  իրականացնելու համար ՀԿ–ների հավատարմագրմանը»,– ասաց նա։ Նա հայտնեց, որ որևէ դիմում չի մերժվել, բոլոր դիմումատուների դիմումները բավարարվել են և բոլորը հավատարմագրվել են։

Լիլյա Հակոբյանը նշեց, որ թվով վեց դիմում է ներկայացվել ինքնաբացարկի վերաբերյալ, 12 դիմում հանդիսացել են տեղեկատվության  հարցում,  մեծ մասը առնչվել է ընտրողների ցուցակին։

Կիսվել սոց․ ցանցերում