Lragrogh.com-ը ցшվակցում է Արմեն Հովհաննիսյանի հարազատներին ու ընկերներին

Քաղաքագետ, մտավորական Արմեն Հովհաննիսյանի անժամանակ մահը ցնցել է նրա համակիրներին։ Արմենին ճանաչողները հիշում եւ բնորոշում են նրան որպես սկզբունքային, հայրենասեր անձնավորության։ Նա «Ռադիո Հայ Հայաստան» ռադիոկայանի գլխավոր խմբագիրը եւ հաղորդավարն էր, <Դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը>, քաղաքացիական մի շարք նախաձեռնությունների կազմակերպիչն ու ակտիվ մասնակիցը։ Արմենը պայքարում էր երկրում տիրող անարդարությունների դեմ, հանդես էր գալիս քաղաքագիտական վերլուծություններով ու հարցազրույցներով։

Lragrogh.com-ը ցավակցում է Արմեն Հովհաննիսյանի հարազատներին ու ընկերներին։

Կիսվել սոց․ ցանցերում