Երեկ՝ Մայիսի 11-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունեցել ժողովրդական երգիչ Մավր Մկրտչյանի մենահամերգը, որը կրում էր «Կանչ Հայոց Տան» խորագիրը։
Համերգը մեկնարկել է կարճ տեսաֆիլմով, որը ներկայացնում էր Մավր Մկրտչյանի անցած ստեղծագործական ճանապարհը, ինչպես նաև այս մենահամերգի ձևավորման պատմությունը։ Ֆիլմը նաև բացահայտել է համերգի գաղափարական բովանդակությունը՝ հանդիսատեսին տրամադրելով զգացմունքային նախերգանք։
Ներսես Շնորհալի, Կոմիտաս, Սայաթ-Նովա, Աշուղ Ջիվանի, Ռոբերտ Ամիրխանյան և ոչ միայն. այս համերգային ծրագիրը հայ հոգևոր, ժողովրդական, աշուղական և ժամանակակից երգերի համադրմամբ երաժշտական ճամփորդություն էր՝ նվիրված ազգային ինքնության, պատմության ու մշակույթի խորքային արտացոլմանը։
https://tert.am/am/life/news/2025/05/12/MavrMkrtchyan/4230994
