Խոշոր հрդեհ Արարատի մարզի գյուղերից մեկում. шյրվել են թոնրատունն ու խորդանոցը

Մայիսի 12-ին՝ ժամը 23:29-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաշատ գյուղի 1-ին փողոցում այրվում է տուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան մոտակա թոնրատանը և խորդանոցի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է մայիսի 13-ին՝ ժամը 00։41-ին, մարվել՝ 01։37-ին: Այրվել են թոնրատան և խորդանոցի տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 40 քմ)։

Կիսվել սոց․ ցանցերում