Քրդական աշխատավորական կուսակցությունը հայտարարել է ինքնալուծարման մասին և դադարեցնում է իր 40 տարվա զինված պայքարը Թուրքիայի դեմ։
Ավելի վաղ նման կոչ էր արել կուսակցության առաջնորդ Աբդուլլա Օջալանը, որը 1999 թվականից ցմահ ազատազրկում է կրում Մարմարա ծովում գտնվող թուրքական կղզում։
Քրդական աշխատավորական կուսակցությունը պայքարում է Թուրքիայի պետության դեմ և քրդերի իրավունքների համար՝ սկսած 1984 թվականից։ AFP-ի տվյալներով՝ ռազմական գործողությունների արդյունքում զոհվել է մոտ 45 հազար մարդ։
