Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան, որն իր համեստ ապրելակերպի համար ճանաչվել է աշխարհի ամենաաղքատ նախագահը, մահացել է:
Նա 89 տարեկան էր:
«Խոր վշտով հայտնում ենք, որ վախճանվել է մեր ընկեր Պեպե Մուխիկան։ Նախագահ, ակտիվիստ, առաջնորդ: Մենք քեզ շատ կկարոտենք, սիրելի՛ ծերուկ»,- «X»-ի իր միկրոբլոգում գրել է Ուրուգվայի նախագահ Յամանդու Օրսին։
Մուխիկան Ուրուգվայի նախագահ էր ընտրվել 2009 թվականին և երկիրը ղեկավարել մինչև 2015 թվականը։ Մայիսի 20-ին կլրանար նրա 90-ամյակը։