Մայիսի 13-ին Ֆրանսիայում մեկնարկել է հեղինակավոր Կաննի կինոփառատոնը, որը մի քանի օրով մեկ վայրում կհավաքի կինոաշխարհի, ինչպես նաև մոդելային բիզնեսի, երգարվեստի և մարզական ոլորտի ամենահայտնի ներկայացուցիչներին:
Կաննի կինոփառատոնի շրջանում պրեմիերաներից ոչ պակաս սպասված են նաև կարմիր գորգով անցման աստղային արարողություները, որոնց ժամանակ հայտնի դեմքերը ևս մեկ անգամ իրենց անթերի տեսքով պարծենալու հնարավորություն են ունենում:
Բրիտանական Daily Mail պարբերականը ներկայացրել է ուշագրավ ֆոտոշարք՝ Կաննի կինոփառատոնի բացման կարմիր գորգով անցած աստղերի մասնակցությամբ:












