ՄՍՀԱՑԵԼ Է ՕՍԿԱՐԱԿԻՐ ՌԵԺԻՍՈՐ ՌՈԲԵՐՏ ԲԵՆԹՈՆԸ 

Մահացել է եռակի օսակարակիր ռեժիսոր եւ սցենարիստ Ռոբերտ Բենթոնը։ Նա է նկարահանել «Կրամերն ընդդեմ Կրամերի», «Բոննին եւ Քլայդը», ինչպես նաեւ այլ հայտնի կինոնկարներ։ Բենթոնը 92 տարեկան էր։ Աշխարհահռչակ կինոգործչի մահը հաստատել է վերջինիս մենեջեր Մարիսա Ֆորզանոն։ Բենթոն սկսել է իր կարիերան որպես Esquire հանդեսի արտ-տնօրեն։ Հոլիվուդում նրա մուտքը նշանավորվել է «Բոննին եւ Քլայդը» կինոնկարի սցենարով՝ 67 թվականին։ Այնուհետեւ  արդեն հերթը «Կրամերն ընդդեմ Կրամերինն էր։

Նա է նկարահանել նաեւ «Տեղ սրտում», «Առանց հիմարների», «Սիրո տոնը» ժապավենները։ Երկու «Օսկար» ստացել է «Կրամերն ընդդեմ Կրամերի» կինոնկարի համար՝ լավագույն սցենար եւ լավագույն ռեժիսուրա անվանակարգերում։ Երրորդ «Օսկարը» ստացել է 85 թվականին՝ «Տեղ սրտում» կինոնկարի համար՝ լավագույն սցենար անվանակարգում։ Արժանացել է նաեւ «Ոսկե գլոբուսի», Ամերիկայի ռեժիսորների Գիլդայի մրցանակի, Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ» եւ այլ մրցանակների։

 

Կիսվել սոց․ ցանցերում