Նոր Նորքի թաղապետը հրաժարական է տվել

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն Նոր Նորք վարչական շրջանի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է ներկայացրել և հեռացել պաշտոնից։ Առավոտյան նա եկել է վարչական շրջանի թաղապետարան և աշխատակիցներին հրաժեշտ է տվել։

Հիշեցնենք, որ մարտի 30-ին ակտիվիստ Արթուր Չախոյանը Մասիվի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի և իր աշխատակիցների կողմից դաժանաբար ծեծի էր ենթարկվել։ Միջադեպից հետո մի շարք անձանց մեղադրանք էր առաջադրվել։

Կիսվել սոց․ ցանցերում