Իշխանությունը Բղավում Է Դատարկության Մեջ, Ժողովուրդը Խոսում Է Ճշմարտության Ուժով

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿՈՉ
ԴԵՄ ԵՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ ՀԿ-ի ԿՈՑԸ
Ի լուր իշխանության և ի զորակցություն ժողովրդի
«ԴԵՄ ԵՄ» Քաղաքացիական Շարժումը, որպես ժողովրդի ձայնի լսող, բարձրաձայնում է այն ճնշող և կուտակված խնդիրները, որոնք տարիներ շարունակ անտեսվել են և շարունակում են մնալ անլուծելի։
Այսօր մեր երկրում հարյուրավոր հազարավոր քաղաքացիներ ապրում են անորոշության, անարդարության և սոցիալական խեղման պայմաններում։ Մարդիկ զրկվել են արժանապատիվ կյանքի հնարավորությունից։ Նրանք չունեն վստահություն վաղվա օրվա հանդեպ, իսկ իշխանության կողմից խոստացված բարեփոխումները մնում են կիսատ, անարդյունավետ կամ կիրառվում են ընտրովի սկզբունքով՝ թողնելով մեծամասնությանը մենակ իրենց ցավի ու խնդրի մեջ։
Քաղաքացիների բողոքը մնում է անլսելի, իսկ իշխանավորները շարունակում են ապրել զուգահեռ իրականության մեջ։
Մենք պահանջում ենք ոչ թե զարդարված խոսքեր, այլ՝
Իրական գործողություններ
Իրական քաղաքական կամք
Իրական հաշվետվողականություն ժողովրդի առաջ
Այո՛, մենք ԴԵՄ ԵՆՔ՝
Ապագայի հանդեպ անտարբեր իշխանությանը
Կեղծ բարեփոխումներին
Իրավունքից զուրկ և անարդար համակարգին
Մի իշխանության, որը չի լսում սեփական ժողովրդին
Այս կոչով մենք դիմում ենք բոլոր արդարամիտ քաղաքացիներին՝ միանալու շարժմանը։ Սա միայն մեկ մարդու ձայն չէ։ Սա ժողովրդի ձայնն է՝ գոռացող, անհանգիստ, արդարություն պահանջող։
Ժողովուրդը լուռ չէ։ Ժողովուրդը խոսում է։
Եվ այդ խոսքը դառնում է շարժում։
Դառնում է համախմբված ճնշում՝ փոփոխության պահանջով։
Միացե՛ք, որպեսզի ոչ մի ճշմարիտ ձայն չկորչի։
Միացե՛ք, որպեսզի ոչ մի խնդիր չմնա անլուծելի։
Հ․Գ Չկա պառլամենտական ընդիմություն, որ մեր բարձրաձայնած խնդիրները բերի օրակարգ․․․
Վանիկ Նիկոյան
ԴԵՄ ԵՄ Քաղաքացիական Շարժում ՀԿ նախագահ
Վանիկ Նիկոյան
Կիսվել սոց․ ցանցերում