ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՇՈՐ ԴԵՊՔ

 

Հարգելի՛ բնակիչներ,

Այսօր Մասիսի համայնքապետարանի կողմից բացահայտվել է ինքնակամ շինարարության խոշոր դեպք, որն իրականացվել է Մասիս համայնքի բնակիչ Մհեր Ենգիբարյանի կողմից։

Համայնքապետարանի կողմից կազմվել է համապատասխան արձանագրություն։ Դեպքի առնչությամբ կիրականացվի վարչական վարույթ, իսկ անհրաժեշտ նյութերը կուղարկվեն համապատասխան իրավասու մարմիններին՝ օրենքով սահմանված ընթացակարգով։

Հարգելի՛ բնակիչներ,

Տեղեկացնում ենք, որ ցանկացած շինարարական աշխատանք պետք է իրականացվի օրենքով սահմանված կարգով՝ անհրաժեշտ թույլտվությունների առկայությամբ։

Զգուշացնում ենք, որ ապօրինի շինարարության յուրաքանչյուր դեպք կարժանանա համապատասխան արձագանքի, իսկ իրավախախտումների նկատմամբ կկիրառվեն օրենքով նախատեսված միջոցները։

Օրենքի պահանջների պահպանումը պարտադիր է բոլորի համար։

Կիսվել սոց․ ցանցերում