Մեր հասարակությունը հեռացել է Աստծուց

Մեր հասարակությունը հեռացել է Աստծուց
📌Մինչև բանտը պետք է Աստվածաշունչ կարդալ
📌 Քրիստոնեական դաստիարակության բացակայության հետևանքների մասին՝
📢 ԿՈՉ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Վանիկ Նիկոյան
«ԴԵՄ ԵՄ» Քաղաքացիական Շարժում ՀԿ Նախագահ
Այսօր մեր հայրենիքում ահազանգող կերպով աճում են սպանությունները, հանցագործությունները, բռնությունն ու անարդարությունը։ Մարդիկ լցվում են չարությամբ, ատելությամբ և անտարբերությամբ։ Բայց արդյո՞ք հարց ենք տալիս՝ ինչո՞ւ է այսպես։
Պատասխանն ակնհայտ է՝ մեր հասարակությունը հեռացել է Աստծուց։ Մեր երիտասարդներն այսօր չեն ստանում այն բարոյական և հոգևոր դաստիարակությունը, որն անհրաժեշտ է մարդու նկարագրի ձևավորման համար։ Որտե՞ղ է Քրիստոսի խոսքը մեր կրթական համակարգում։ Որտե՞ղ են Աստծո պատվիրանները՝ որպես ուղեցույց մեր երեխաների կյանքի ճանապարհին։
Պետությունն ասում է՝ մենք աշխարհիկ ենք։ Բայց նույնիսկ աշխարհիկ պետությունը իրավունք չունի լռել այն բարոյական հիմքի մասին, որն անցնում է մեր ժողովրդի արյան միջով՝ Քրիստոնեությունը։ Եթե իսլամական երկրներում պետական մակարդակով երեխաներին ուսուցանում են Ղուրանի սկզբունքները, ինչո՞ւ Հայաստանում՝ առաջինը Քրիստոնեություն ընդունած երկրում, չի մեկնարկում Աստվածաշնչի և քրիստոնեական արժեքների կրթություն։
Մենք ամեն օր ականատես ենք լինում, թե ինչպես են մարդիկ միայն բերդում հայտնվելով՝ սկսում ընթերցել Աստվածաշունչը։ Իսկ ինչո՞ւ չտալ այդ ուղին մինչ դա։ Ինչո՞ւ թույլ տալ, որ մարդը ճակատագրով հասնի անդունդին, հետո նոր փնտրի փրկություն։
Մենք՝ «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժման անդամներս, կոչ ենք անում պետությանը՝
📌 ներմուծել քրիստոնեական արժեքների ուսուցում հանրակրթական հաստատություններում,
📌 պետական աջակցություն ցուցաբերել Հայ Առաքելական Եկեղեցու և հոգևոր դաստիարակության տարածմանն ուղղված ծրագրերին,
📌 և վերջապես՝ ընդունել, որ առանց Աստծո խոսքի՝ մենք ոչինչ չենք փոխելու։
Այս կոչը աղոթք է հանուն մի նոր սերնդի՝ բարությամբ, հավատով և պատասխանատվությամբ զինված։
Հավատում ենք. Եթե Աստված լինի մեր սրտերում՝ չարությունը չի ապրի մեր մեջ։
Հ․Գ․ Չկա պառլամենտական ըդիմություն, որ այս խնդիրը բերի օրակարգ․․․
✝️
Վանիկ Նիկոյան
Նախագահ, «ԴԵՄ ԵՄ» Քաղաքացիական Շարժում ՀԿ
Կիսվել սոց․ ցանցերում