Մե րցն ակտիվորեն աջակցում է ԵՄ-ի կողմից առաջարկված шրգելքին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակտիվորեն աջակցում է ԵՄ-ի կողմից առաջարկված «Հյուսիսային հոսքերի» շահագործման արգելքին։ Այս մասին գրում է բրիտանական Financial Times պարբերականը։

«Մերցն ակտիվորեն պաշտպանում է ԵՄ-ի առաջարկած արգելքը «Հյուսիսային հոսք» գազատարների օգտագործման վերաբերյալ, որոնք կապում են Ռուսաստանը Գերմանիայի հետ՝ փորձելով կանխել գազային հաղորդակցությունը վերսկսելու ԱՄՆ-ի և Ռուսաստանի ցանկացած փորձ», — ասվում է հրատարակության մեջ:

Ինչպես նշվում է նյութում, Մերցի կառավարությունը հայտարարել է, որ պաշտպանում է արգելքը Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների առաջիկա փաթեթի շրջանակներում:

Կիսվել սոց․ ցանցերում