Պпւտինն ամբողջությամբ խելքը գցել է. Թրшմփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամբողջությամբ խելքը գցել է և որ ինքը Ուկրաինայի դեմ եռամյա պատերազմի ամենամեծ օդային հարձակումը սկսելուց հետո դժգոհ է Պուտինի գործողություններից:

«Չեմ հասկանում՝ ինչ է պատահել նրա հետ»,- ասել է Թրամփը։

Նա նշել է, որ եթե Պուտինը փորձի զավթել ողջ Ուկրաինան, դա կհանգեցնի «Ռուսաստանի կործանմանը»։

Նշենք` Թրամփը Truth Social-ում գրել է.

«Ես միշտ լավ հարաբերություններ եմ ունեցել Պուտինի հետ, բայց նրա հետ ինչ-որ բան է պատահել: Նա անիմաստ սպանում է բազմաթիվ մարդկանց, այդ թվում՝ ոչ միայն զինվորների: Հրթիռներ և անօդաչու սարքեր են արձակվում Ուկրաինայի քաղաքների վրա՝ առանց որևէ պատճառի»։

Թրամփը քննադատել է նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, որը հայտարարել էր, թե «Ամերիկայի լռությունը» խրախուսում է Պուտինին:

«Զելենսկին իր խոսքերով վնաս է հասցնում իր երկրին: Նրա ամեն ասածը խնդիրներ է առաջացնում, և դա պետք է դադարի», — գրել է Թրամփը:

Կիսվել սոց․ ցանցերում