Չինաստանում առաջին անգամ անցկացվել է մարդանման ռոբոտների մենամшրտի մրցաշար (տեսանյութ)

Չինաստանի Հանչժոու քաղաքում անցկացվել է մարդանման ռոբոտների բռնցքամարտի աշխարհի առաջին մրցաշարը՝ Unitree Fist King: Awakening, որը կազմակերպել էր Unitree Robotics-ը։ Միջոցառմանը ներկայացվել են մուայ թայ ոճով մենամարտեր մարդանման ռոբոտների  միջև՝ ցուցադրելով ռոբոտաշինության ոլորտում առաջընթացը:

Մինչ ռինգ մտնելը Unitree-ի ինժեներները, ինչպես գրում է Habr-ը, կատարել են մեքենաների մանրակրկիտ պատրաստում՝ կենտրոնանալով դրանց հավասարակշռությունը և կայունությունը պահպանելու ունակության վրա։ Յուրաքանչյուր ​​ռոբոտ հագեցած էր LiDAR սենսորներով և խորության չափման տեսախցիկներով, ինչը նրանց թույլ էր տալիս կատարել հարվածների բարդ համակցություններ:

Մասնակիցները հեռակառավարվում էին ինժեներների չորս թիմերի կողմից: Նրանք օգտագործել են խաղային վահանակներ և ձայնային հրամաններ՝ ապահովելով իրական ժամանակի կառավարում:

Մրցույթի կանոնների համաձայն՝ գրանցվում է  պարտություն, եթե ռոբոտն ընկնելուց հետո ութ վայրկյանում չի կարողանում ոտքի կանգնել։ Անկման պատճառը կարող է լինել կամ հավասարակշռության կորուստը կամ հակառակորդի հարվածը:

Unitree Fist King: Awakening միջոցառման հիմնական նպատակն էր ցուցադրել ընկերության տեխնոլոգիական հնարավորությունները և փորձարկել ինժեներական լուծումները դինամիկ միջավայրում: Ընկերությունն արդեն հայտարարել է 2025 թվականի դեկտեմբերին ռոբոտների երկրորդ մարտն անցկացնելու պլանների մասին՝ խոստանալով հաշվի առնել առաջին մրցաշարի դասերը և հաջորդ մրցումները դարձնել ավելի դիտարժան ու դինամիկ։

Կիսվել սոց․ ցանցերում