Փակ պահել պատուհանները. Տիգրան Մեծ պողոտայում և Ամիրյան փողոցում ծառերի սրսկման աշխատանքներ կլինեն

Մայիսի 27-ին՝ ժամը 02:00-05:00-ն, Կենտրոն վարչական շրջանում, Հանրապետության հրապարակում, Տիգրան Մեծ պողոտայում և Ամիրյան փողոցում ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ:

Այս մասին հայտնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ից։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բնակիչներին հորդոում են փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները:

Կիսվել սոց․ ցանցերում