Լիվերպուլում մեքենան մխրճվել է բազմության մեջ, կան մեծ թվով տпւժածներ

Լիվերպուլում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, ովքեր տոնում էին տեղի «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի՝ Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսի նվաճումը։

Ըստ ականատեսների՝ միջադեպի հետևանքով տուժել է 17 մարդ։

Ոստիկանությունը բերման է ենթարկել մեքենայի վարորդին, սակայն նրա գործողությունների դրդապատճառների մասին տեղեկություններ չկան։

Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալել է Լիվերպուլից «53-ամյա սպիտակամորթ բրիտանացու»:

Կիսվել սոց․ ցանցերում