Իրազեկումների նպատակն է՝ աջակցել ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման գործընթացի պատշաճ կազմակերպմանը, ինչպես նաև բարձրացնել իրազեկվածության մակարդակը։
Տարեկան եկամուտների հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումներին կարող են մասնակցել ֆիզիկական անձինք։
Քաղաքացիների հետ իրազեկման հանդիպումները նախատեսվում են կազմակերպել քաղաք Երևանում, 2025 թվականի հունիսի 10-ին՝ Կոմիտաս 35 հասցեում և հունիսի 12-ին՝ Ահարոնյան 12/3 հասցեում, սկիզբը՝ ժամը 11:00-ին։
Իրազեկման հանդիպումներին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են էլեկտրոնային նամակ ուղարկել [email protected] հասցեին՝ նշելով իրենց տվյալները (անունը, ազգանունը, հեռախոսահամարը) և հանդիպման իրենց նախընտրելի օրը։
Միաժամանակ, Կոմիտեն հիշեցնում է, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման վերաբերյալ հարցերի դեպքում քաղաքացիները նաև կարող են դիմել ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության ցանկացած սպասարկման բաժին՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-ից 18:00-ն (առանց ընդմիջման)։
