Կարծում եմ՝ «Ինտերը» ֆավորիտ է․ Ֆшբիո Կшնավարո

Իտալիայի հավաքականի նախկին ավագ և «Ոսկե գնդակի» դափնեկիր Ֆաբիո Կանավարոն նշել է ՊՍԺ – «Ինտեր» հանդիպման ֆավորիտին։

«Որպես իտալացի՝ հուսով եմ, որ «Ինտերը» տուն կբերի գավաթը։ Կարծում եմ՝ «Ինտերը» ֆավորիտ է, չնայած որ նրանք պետք է խաղան շատ ուժեղ թիմի դեմ։

ՊՍԺ-ն ոչ միայն ուժեղ է հարձակման մեջ, այլև հիանալի է գործում պաշտպանությունում։ Նրայնք ինձ հիշեցնում են «Բարսելոնային»»,- Կանավարոյի խոսքերն է մեջբերում Calciomercato-ն։

ՊՍԺ – «Ինտեր» հանդիպումը կկայանա մայիսի 31-ին։

Կիսվել սոց․ ցանցերում