Չինաստանում տղամարդը վնшսել է հնագույն «Տերակոտե բшնակի» արձաններից երկուսը

Չինաստանում տղամարդը վնասել է հնագույն «Տերակոտե բանակի» արձաններից երկուսը։

Սիանի թանգարանային համալիր այցելած 30-ամյա տղամարդը բարձրացել է ցանկապատի վրայով և նետվել պեղված փոսերից մեկը՝ կոտրելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության մաս կազմող «Տերակոտե բանակի» երկու արձան։

Տղամարդուն ձերբակալել են․ իշխանությունները հայտնել են, որ նրա մոտ հոգեկան հիվանդություն է ախտորոշվել։

 

Կիսվել սոց․ ցանցերում