Փնտրվում են 2/10 և 2/50 տեղամասային ընտրական հանձնաժողովները, գտնողները դիմեն «Անկախ դիտորդ» առաքելություն։ Այս մասին ֆեյսպուքյան իր էջում գրել է «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը և կից լուսանկարներ հրապարակել։


