Արամ Ղազարյանը նշանակվել ՀՀ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լոռու նախկին մարզպետ Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳ նախարարի տեղակալ-ոստիկանության պետ:

«Ղեկավարվելով «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով՝
Արամ Ղազարյանին նշանակել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ»,- ասվում է որոշման մեջ:

Հիշեցնենք՝ Արամ Ղազարյանը հունիսի 2-ին հայտնել էր հրաժարականի մասին՝ տեղեկացնելով, որ դադարեցնում է քաղաքական և կուսակցական գործունեությունը՝ պայմանավորված այլ աշխատանքի անցնելու հանգամանքով:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, ՀՀ ՆԳՆ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից:

Կիսվել սոց․ ցանցերում