Կուսակցությունների դեպքում անցողիկ շեմը 4 տոկոսն է, դաշինքի դեպքում` 6-ը. ԿԸՀ նախագահ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության վերաբերյալ ստացված նախնական տվյալները:

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը մանրամասնեց, որ թեպետ երեկ հրապարակվել է  մասնակիցների ընդհանրականթիվ, սակայն այն ճշգրտումներից հետո փոքր-ինչ փոխվել է:

Ըստ այդմ՝ ընտրելու իրավունք ունեցող 824 316 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 234 436-ը կամ տոկոսային արտահայտությամբ` ընտրողների 28.44 տոկոսը:

Հովակիմյանը հրապարակեց Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները Երևանի բոլոր 475 տեղամասերից:

1. «Հանրային ձայն» կուսակցություն — 22 431 ընտրող (9.68%)

2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն — 75 463 ընտրող  (32.57%)

3. «Արդար Հայաստան» կուսակցություն — 2595 ընտրող (1.12%)

4. «Հաղթանակ» կուսակցություն —  3959 ընտրող (1.71%)

5. «Ուժը հայրենյաց» կուսակցություն — 1706 ընտրող (0.74%)

6. «Հայաստանի եվրոպական կուսակցություն — 2572 ընտրող (1.11%)

7. «Ազգային առաջընթաց» կուսակցություն — 43 765 ընտրող (18.89%)

8. «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն — 780 ընտրող (0.34%)

9. «Հանրապետություն» կուսակցություն — 26 236 ընտրող (11.32%)

10. «Միացյալ Հայաստան» կուսակցություն — 1282 ընտրող (0.55%)

11. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն — 4174 ընտրող (1.8%)

12. «Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն — 2348 ընտրող (1.01%)

13. «Ապրելու երկիր» կուսակցություն — 8425 ընտրող (3.64%)

14. «Մայր Հայաստան» դաշինք — 35 739 ընտրող (15.43%):

ԿԸՀ նախագահը տեղեկացրեց, որ կուսակցությունների դեպքում անցողիկ շեմը 4 տոկոսն է, կուսակցությունների դաշինքի դեպքում` 6 տոկոսը:

Կիսվել սոց․ ցանցերում