ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունից Փհենյան է ժամանել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
Այցի ընթացքում նախատեսված է նրա հանդիպումը ԿԺԴՀ-ի պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ընի հետ։ Երկու ամսում սա Շոյգուի երկրորդ այցն է Փհենյան:
Տեղեկությունների համաձայն՝ բանակցությունների հիմնական թեման լինելու է երկու երկրների ռազմավարական համագործակցությունը։ Երկկողմ հարցերի հետ մեկտեղ կքննարկվեն առանցքային միջազգային հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակը
