Пւժգին երկրшշարժ` Չինաստանում

Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Յուննան նահանգում 5.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին  հայտնում է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնի պաշտոնական կայքը:

Հաղորդվել է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դալի շրջանում, իսկ օջախի խորությունը կազմել է մոտավորապես 10 կիլոմետր։

Զոհերի կամ ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան։

Կիսվել սոց․ ցանցերում