Ռուսաստանի գիշերային հարվածները պատասխան էին ուկրաինական հատուկ ծառայությունների վերջին գործողություններին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա հայտնել է ՝ այն ամենը, ինչ անում են ռուս զինվորականները հատուկ գործողության շրջանակներում, պատասխան է Կիեւի ռեժիմի քայլերին։
«Կրեմլը համաձայն չէ Թրամփի խոսքերի հետ, որ Ուկրաինայում հակամարտությունը մանկական կռիվ է, Ռուսաստանի համար սա ազգային շահերի հարց է։ Թրամփը կարող է ունենալ իր սեփական տեսակետը Ուկրաինայում հակամարտության վերաբերյալ, Ռուսաստանի համար կարևոր է շարունակել շփումները Միացյալ Նահանգների հետ»,- հայտնել Դմիտրի Պեսկովը
Անդրադառնալով Մերցի հայտարարություններին, որ հենց Միացյալ Նահանգներն է ազատագրել Գերմանիան նացիզմից, բացասբար է գնահատել։