Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը կարող են հանդիպել G7-ի գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի կունենա այս ամիս Կանադայում։
Այս մասին հայտնի է դարձել Զելենսկու վարչակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հաղորդագրությունից, որը հրապարակել է Bloomberg-ը։
«Մեր այցը Վաշինգտոն Զելենսկու և Թրամփի հանդիպման նախապատրաստման մի մասն էր Կանադայում G7-ի գագաթնաժողովի շրջանակներում»,- նշել է Երմակը։
2025 թվականին G7-ի գագաթնաժողովը տեղի կունենա Ալբերտայի Կանանասկիս կոմսությունում։ Միջոցառումը տեղի կունենա հունիսի 15-ից 17-ը։
