Խոշոր հրդեհ` Ադрբեջանում

Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվում՝ շուկաներից մեկի տարածքում։ Հրդեհն ընդգրկել է 2000 քառակուսի մետր տարածք։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Հրդեհը ընդգրկել է 2000 քառակուսի մետր տարածք։ Արտակարգ իրավիճակի հետևանքով այրվել են սրճարանի և ավտովերանորոգման արհեստանոցի դյուրավառ կառույցներ, Mercedes մակնիշի մեքենա և ավտոպահեստամասերի խանութ»,- նշվում է հրապարակման մեջ:

Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարարության պետական ​​հրշեջ ծառայության ուժերը հայտնում են, որ կարողացել են կանխել հրդեհի տարածումը ավելի մեծ տարածքի վրա:

Կիսվել սոց․ ցանցերում