ՔՆՆԱԴԱՏԵԼ ԵՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՏԻԿՆՈՋ ՀԱԳՈՒԿԱՊԸ 

Ֆրանսիայի «Հայրենասերներ» կուսակցության ղեկավար Ֆլորիան Ֆիլիպոն քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կնոջ՝ Բրիժիթ Մակրոնի հագուկապը։ Անդրադառնալով նախագահի եւ առաջին տիկնոջ՝ Մոնակո կատարած այցին, Ֆիլիպոն իր սոցկայքի էջում գրել է, որ Բրիժիթ Մակրոնը այդ այցի ժամանակ սխալ կոշիկներ է կրել։

«Պետական այցին համապատասխանող այլ հարմար կոշիկ միթե չէր գտնվել Բրիժիթի համար, քան հասարակ մարզակոշիկները»,- գրել էր նա։ Ֆիլիպոն նաեւ հրապարակել էր տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես Ֆրանսիայի առաջին տիկինը Մոնակոյի իշխանուհի Շարլենի հետ քայլում է՝ սպիտակ մարզակոշիկներ հագած։

 

Կիսվել սոց․ ցանցերում