ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ՎԱՐՈՐԴԻՆ ՊԱՐԵԿՆԵՐԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՒ ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի վարորդ Արթուր Մուշեղյանին պարեկներն այսօր տուգանել են առանց ամրագոտի երթեւեկելու եւ անչափահասին առջեւի նստատեղին առանց քարսիթ նստեցնելու համար։

ՆԳՆ-ից «Հրապարակ»-ին հայտնեցին, որ նախարարի վարորդին տուգանելու հիմք է հանդիսացել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքում տարածած տեսանյութը։

Արթուր Մուշեղյանն ընդհանուր առմամբ տուգանվել է 15000 դրամ։

 

Կիսվել սոց․ ցանցերում