Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 6-ին՝ ժամը 21։50-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Սարյան փողոցում «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ Երևանի բնակիչ 75-ամյա Արմեն Ճ.-ն նկատել է, որ օգտվելով իր անուշադրությունից՝ գաղտնի հափշտակել են իր դրամապանակը, որում եղել են նույնականացման քարտ, բանկային քարտեր և գումար։
Ինչպես հայտնել է սկզբնաղբյուրը, նույն օրը՝ ժամը 19։30-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին է մոտեցել Երևանի բնակիչ 30-ամյա Էդգար Օ.-ն և հայտնել, որ Սարյան-Թումանյան փողոցների խաչմերուկում օգվելով կնոջ՝ Երևանի բնակիչ 39-ամյա Յուսուպովա Ռ.-ի անուշադրությունից՝ գաղտնի հափշտակել են իր «Սամսունգ» բջջային հեռախոսը։
Գողությունների փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնական բաժին։
