ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 14-ին՝ առավոտյան ժամը 4-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել, իսկ ներսում անչափահասներ ու կանայք կան։
Օպերատիվորեն նշված վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Մեղրիի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և պարեկային ծառայողներ։
Ահազանգին արագ արձագանքելով՝ փրկարարներն ու պարեկները տեղում ապահովել են քաղաքացիների անվտանգությունը, դուրս բերել ավտոբուսից և տեղափոխել անցակետ՝ հերթական անգամ ցույց տալով, որ ցանկացած իրավիճակում քաղաքացիների կողքին են։
