ԿԽՄԿ հումանիտար բեռները տեղափոխող մեքենան հասել է Ստեփшնшկերտ. ՌԴ խաղաղապահ զորակազմ

Առաջին մեքենաները ՌԴ խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հասել են ԼՂ մայրաքաղաք եւ բեռնաթափվել ԿԽՄԿ պահեստում։ Այս մասին նշվել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի «Տելեգրամ» ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:

«Առաջին մեքենաները ՌԴ խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ անցել են Ակնա-Ստեփանակերտ երթուղով, գտնվում ենՍտեփանակերտում եւ բեռնաթափվում  ԿԽՄԿ պահեստում։ Բեռների մեջ են մանկական տակդիրներ, ներարկման անհրաժեշտ պարագաներով հավաքածուներ և կաթոցիկներ։

Լաչինի միջանցքով ՌԴ խաղաղապահ զորակազմի ուցեկցությամբ դեպի Ստեփանակերտ է շարժվում ԿԽՄԿ երկրորդ շարասյունը, որը առաջինին զուգահեռ անցել է «Լաչին» անցակետով։

Հումանիտար օգնության մատակարարումները հաջողվել է սկսել շնորհիվ Ռուսաստանի և խաղաղապահների ջանքերի»,- նշվել է հաղորդագրությունում։

Կիսվել սոց․ ցանցերում