Ալի ևի ուղերձը Վլադիմիր Պпւտինին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ.

Խնդրում եմ ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Ադրբեջանի և Ռուսաստանի ժողովուրդներին դարեր շարունակ միավորել են ավանդական սերտ բարեկամությունը, բարիդրացիությունը և փոխադարձ աջակցությունը։ Այսօր այդ ազնիվ ավանդույթները հուսալի հիմք են մեր միջպետական ​​հարաբերությունների համապարփակ զարգացման և հարցերի լայն շրջանակի շուրջ համագործակցության խորացման համար։

Վստահ եմ, որ մեր բարեկամ ժողովուրդների և երկրների շահերից ելնելով՝ մենք կշարունակենք բոլոր ջանքերը գործադրել ադրբեջանա-ռուսական հարաբերությունների ամրապնդման և բազմակողմանի փոխգործակցության ընդլայնման համար՝ ռազմավարական գործընկերության և դաշնակցության ոգով։

Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրովիչ, այս նշանակալի օրը մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ, իսկ Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և առաջընթաց»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Կիսվել սոց․ ցանցերում