Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 10-ին՝ Սոֆիա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, բաժին է ներկայացվել օտարերկրյա 50-ամյա քաղաքացի:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Նրան Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժինը հետախուզում էր համակարգչային տվյալներն ապօրինի որսալու կամ դրանց տիրանալու մեղադրանքով: Խափանման միջոց Է ընտրվել կալանքը: