Ցուրտ օդային հոսանքներ, անձրևներ, կարկուտ՝ առաջիկա օրերի եղանակը

Այսօրվանից մինչև հունիսի 27-ը ներառյալ Հայաստանը գտնվելու է Սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում: Այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Այն հատկապես ակտիվ կլինի հունիսի 24-ին և 27-ին, հատկապես գիշերը և երեկոյան ժամերին հանրապետության մեծ մասում կդիտվեն ամպրոպային բնույթի անձրևներ։ Առանձին հատվածներում նաև կարկուտ կտեղա։ Հունիսի 25-ին և 26-ին ցիկլոնն իր ազդեցությունը կթողնի հիմնականում Հայաստանի հյուսիսային և արևելյան շրջաններում»,– ասուլիսին ասել է ՀայՀիդրոմետի տնօրենի տեղակալը։

«Այս ցիկլոնն իր հետ այսօրվանից բերել է ցուրտ օդային հոսանքներ։ Այսօր ցերեկվա ժամերին օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի, բայց ՀՀ ամենատաք գոտիներում` Սյունիքի, Տավուշի հովտային գոտիներում, Արարատյան դաշտում և Երևանում, ջերմաստիճանը չի գերազանցի 30+ աստիճանը»։

Ինչ վերաբերում է հուլիս ամսվան, ապա, նրա խոսքով, ունենալու ենք ոչ շատ շոգ և բավարար տեղումներով հուլիս։

Կիսվել սոց․ ցանցերում