Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված հարձակման վերաբերյալ:
«Միջազգային հանրությանը կոչ ենք անում օրենքի կիրառման և Նեթանյահուի կառավարությանը կանգնեցնելու համար հնարավորինս շուտ գործի անցնել …Մերձավոր Արևելքում խաղաղության վերահաստատման համար պարտադիր է տարածաշրջանի երկրների և արտատարածաշրջանային դերակատարների կողմից խելամիտ և ողջախոհ դիրքորոշման որդեգրումը»,— ասված է հաղորդագրությունում։
