Նшթանզի միջпւկային օբյեկտներում հայտնաբերվել է ճառագայթային աղտոտվածություն. ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար

Իրանի Նաթանզ քաղաքի միջուկային օբյեկտներում ճառագայթային և քիմիական աղտոտվածություն է հայտնաբերվել:

Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին։

Նրա խոսքով՝ Իրանի Նաթանզ քաղաքի միջուկային օբյեկտներում ճառագայթային և քիմիական աղտոտվածությունը կարելի է վերահսկել ճառագայթային պաշտպանության միջոցներով։

«ՄԱԳԱՏԷ-ն պատրաստ է փորձագետներ ուղարկել Իրան՝ ապահովելու միջուկային օբյեկտների լիարժեք պաշտպանությունը և դրանց շարունակական օգտագործումը խաղաղ նպատակներով: Միջուկային օբյեկտները երբեք չպետք է հարձակման ենթարկվեն», — հայտարարել է Գրոսսին։

Կիսվել սոց․ ցանցերում