Խոշոր հրդեհ Արարատի մարզում գործող բենզալցակայանում և հեղուկ գազի լցակայանում․ կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից․ ժամանել են հրշեջների մի քանի մարտական հաշվարկ․կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Արտաշատ ավտոճանապարհի Այնթափի և Խարբերդի բաժանարար գոտում գործող բենզալցակայանում և հեղուկ գազի լցակայանում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկմամբ։

Այս պահին դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջ-փրկարարների մի քանի մարտական հաշվարկ, ովքեր պայքարում են կրակի տարածման դեմ։

Կրակը տեսանելի է անգամ մի քանի հարյուր մետրից։

Այրվում է 2 բենզինի լիցքավորման կետ, 1 հեղուկ գազի։

Մոտակայքում կա սննդի պահեստ, իրականացվում է հրդեհի տարածման կանխման աշխատանքներ։

Դեպքի վայր է ժամանել նաև ՓՈւվ ՀՓԱԿ խումբը։

ՄՓՎ պետը պահանջել է օգնություն՝ ջրատար 10 տ։ Դեպքի վայր է ժամանել նաև թիվ 8 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ։

Դադարեցվել է հեղուկ գազի արտահոսքը, իրականացվում են հովացման աշխատանքեր։ Այս պահին լցակայանում հրդեհ չկա։ Հրդեհաշիջում է իրականացվում կից շինությունում։

Ոստիկանությունից տեղեկատվություն է ստացվել, որ լցակայանից Արտաշատի ԲԿ է տեղափոխվել 1 տուժած։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2023/09/18/1246481

Կիսվել սոց․ ցանցերում