Իսրայելի դեմ պատասխան հшրվածներից հետո Թեհրանում պшյթյուններ են որոտացել

Իրանի մայրաքաղաք Թեհրանում պայթյուններ են լսվել Իսրայելին ուղղված Իրանի պատասխան հարվածներից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։

Իրանական որոշ պորտալներ նշում են, որ ձայները լսվել են քաղաքի հարավ-արևելյան մասում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանը Իսֆահանի և Շիրազի դիրքերից Իսրայելի ուղղությամբ արձակել է ավելի քան 150 բալիստիկ հրթիռ։

Հիշեցնենք՝ հունիսի 13-ի առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը ավիահարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին, բնակելի շենքերին։ Հարվածների հետևանքով զոհվել են իրանցի բարձրաստիճան զինվորականներ, միջուկային ոլորտի գիտնականներ։

Կիսվել սոց․ ցանցերում