Ապարանում պտտահողմի հետևանքով տուժածների թվում երեխա կա. ինչ վնասվածքներ ունեն նրանք

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ:

Ապարանի բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Շմավոնյանը Արագածոտնի մարզպետի աշխատակազմին տեղեկացրել է, որ վնասվածք ստացած անձանցից 3֊ը չափահաս են, մեկը երեխա է։

Բոլորը ստացել են համապատասխան բժշկական օգնություն, վնասվածքները վերին վերջույթների շրջանում են`միջին և թեթև ծանրության:

Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

Կիսվել սոց․ ցանցերում