Իսրայելի պաշտպանության բшնակը հայտարարությամբ է հանդես եկել

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ավարտել է Իրանի տարածքին ավիահարվածների լայնածավալ ալիքը, որի նպատակն է եղել զենքի արտադրության հզորությունների ոչնչացումը։

Հարվածները թիրախավորել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, Պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերին և Իրանի զինված ուժերին պատկանող ենթակառուցվածքները։

«Թիրախային հարվածներ են հասցվել Իրանի տարածքում զենքի արտադրության բազմաթիվ օբյեկտների», — նշված է բանակի հաղորդագրության մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում