Իսրայելում օդային հшրձակման տшգնապ է հայտարարվել

Եմենից արձակված հրթիռների պատճառով Իսրայելի հարավում հայտարարվել է օդային հարձակման մասին տագնապ։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF):

«Օդային ազդանանների ձայներ են հնչում  Իսրայելի հարավում  Եմենի կողմից իրականացրած գնդակոծության պատճառով», — ասվում է Իսրայելի պաշտպանության ուժերի կողմից տարածած հաղորդագրության մեջ։

Հավելենք՝ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ  չեզոքացրել է հրթիռների մուտքը Իսրայելի տարածք «Դրանք խոցվել են նախքան Իսրայելի տարածք հասնելը»։

Կիսվել սոց․ ցանցերում