Հայտնի են «Ուրարտու»-ի ու «Փյունիկ»-ի մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայում

Շվեյցարական Նիոն քաղաքում, որտեղ տեղակայված է ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանը, կայացել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:

Երևանի «Ուրարտու»-ն կմրցի բելառուսական «Նեման»-ի հետ, իսկ «Փյունիկ»-ի մրցակիցը Սան Մարինոն ներկայացնող «Տրե Ֆյորի»-ն է:

Խաղերի հստակ օրերն ու ժամերը կհրապարակվեն ավելի ուշ:

«Արարատ-Արմենիա»-ն Կոնֆերենցիաների լիգայում պայքարը կսկսի երկրորդ փուլից:

Կիսվել սոց․ ցանցերում