Իրшնն ունի այդ իրավունքը․ ՌԴ-ն պատրաստ է աջակցել․ Պпւտին

Իրանն իրավունք ունի մշակել միջուկային ծրագիր և օգտագործել միջուկային տեխնոլոգիաները խաղաղ նպատակներով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Sky News Arabia հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Իրանն իրավունք ունի միջուկային տեխնոլոգիաների խաղաղ նպատակներով կիրառման ծրագրեր ունենալ», — ասել է Ռուսաստանի նախագահը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է Իրանին, «ինչպես նախորդ տարիներին, տրամադրել անհրաժեշտ օգնություն և աջակցություն» խաղաղ միջուկային էներգիայի զարգացման գործում։

Կիսվել սոց․ ցանցերում