Մոսկվան ուկրшինացիների փոխարեն ռուս զինվпրականների դ իեր է փոխանցել․ Զել ենսկի

Ռուսաստանը դիերի փոխանակման ընթացքում ուկրաինացի զինվորների փոխարեն Կիևին է փոխանցել 20 ռուս զինվորների մարմիններ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Որպես զոհված զինվորներ մեզ փոխանցված 20 մարդու մարմինները «ռուսներ» են, թեև մեզ ասացին, որ ուկրաինացիներ են և զինվորներ: Բայց սուտ է, որն արդեն փաստվել է», -պնդել է Զելենսկին:

Պաշտոնական Կիևը հավաստիացրել է, որ ռուս զինվորների դիերը կփոխանցի Մոսկվային:

Կիսվել սոց․ ցանցերում