Իսրшյելը հայտարարել է՝ Իրшնը 550 հрթիռ է արձակել իրենց ուղղությամբ

12-օրյա առճակատման ընթացքում Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է մոտ 550 հրթիռ, հայտարարել է Իսրայելի վարչապետի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։

Նա նշել է, որ հրթիռներից բացի, Իսրայելի դեմ գործածվել է 1 000 անօդաչու թռչող սարք։

Իսրայելցի պաշտոնյան հայտարարել է նաև, թե 28 մարդ է զոհվել  այդ ընթացքում, վիրավորները 1 472-ն են։

Հիշեցնենք՝ հունիսի 13-ին հենց Իսրայելն է ագրեսիա ձեռնարկել Իրանի դեմ, իսկ Իրանը պատժիչ գործողություն է իրականացրել։

Կիսվել սոց․ ցանցերում